Աշխատանքային պայմանագրով ասվում է, որ վարորդն իրավունք ունի ուղևորին զգուշացնելու, որ ուղեւորավարձը վճարեն միայն օրենքով սահմանված կարգով, եւ թույլ չտան ուղեւորավարձի առձեռն վճարումը. Սրանից զատ  ոչ մի գործառույթ վարորդին հարկադրելու իրավունք չունեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Սրանից զատ, ուղեւորին այլ բան հարկադրելը՝ կլինի վճարելը, կամ ավտոբուսից իջնելը, կամ սպառնալը, որ եթե չվճարեք չեմ քշում, վարորդն իրավունք չունի: Այս պայմանագիրը գործում է 2025-ի հունվարից, այլ պայմանագիր չկա:

Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստին անձամբ հայտարարեց, որ անցնելու է կոշտ մեթոդների, հիմա «Երևանի ավոտբուս» ՓԲԸ-ի տնօրինությունն ի՞նչ պատասխան տա, իրենք ոնց կարող են պատասխանել, թե Կենտրոն վարչական շրջանի առևտրի և սպասարկման վարչության աշխատողն ավտոբուսի մեջ ի՞նչ գործ ունի»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը՝ այդ աշխատակիցները կարող են ստուգայցեր կատարել, Սուքիասյանն ասաց. «Անգամ եթե շրջայց են իրականացնում, դա չի նշանակում, որ պետք է մարդկանց տարբեր չինովնիկներ հարկադրեն՝ վճարի, կամ՝ իջի»:

Նրա խոսքով՝ եթե «Երևանի ավտոբուս»-ի տնօրինությունը չխուսափեր հանդիպել, իրենք կասեին՝ Կենտրոն թաղապետարանի առևտրի բաժնի աշխատողն ի՞նչ գործ ունի քո ավտոբուսի մեջ:

«Այդ աշխատողն իր կամքով չի եկել, հաստատ ինստրուկտաժի արդյունքներով է եկել ու այդ ինստրուկտաժը պետք է հասկանանք՝ ումից է եկել, հետևաբար թելերը տանելու է քաղաքային ադմինիստրացիա»,- ասաց նա: