«Սոյուզ ՏՄԱ-ՕՄԶ» տիեզերանավը մեկնարկել է այսօր` դեկտեմբերի 21-ին, Բայկանուրի տիեզերակայանից` հերթական միջազգային անձնակազմով: «Սոյուզի» միացումը Միջազգային տիեզերակայանի հետ նախատեսված է դեկտեմբերի 23-ին` ժամը 19:22-ին: Այդ մասին նշված է Ռոսկոսմոսի կայքում:

Տիեզերանավի վրա գտնվում են տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն, Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Անդրե Կաուպերսը եւ NASA-ի աստղագնաց Դոնալդ Պետտին:

Նոր անձնակազմի առաքելությունը նախատեսվում է 147 ժամ:

Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Ինչպես տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունից, նիստում շարունակվել է «Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ» ծրագրի նախագծի քննարկումը: Կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները: Քաղխորհուրդը քննարկել է նաև երկրում ընթացող ներքաղաքական զարգացումները: