Ռուսաստանն Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցության հիմնական հեռանկարները կապում է այնպիսի ոլորտների հետ, ինչպիսին են էներգետիկան, ավտոմեքենաների և ինքնաթիռների արտադրությունը, նավաշինությունը, դեղագործությունը և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը:
Ըստ Интерфакс-ի՝ ելույթ ունենալով Թեհրանում անցկացվելիք Կասպյան 3-րդ տնտեսական համաժողովում, դրա մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Այս համաձայնագրի վավերականությունն ապահովելու համար մենք սպասում ենք Իրանում ներպետական ընթացակարգերի ավարտին»,-անդրադառնալով ԵԱՏՄ-ի և Իրանի միջև 2023 թվականի դեկտեմբերին ստորագրված և դեռ ուժի մեջ չմտած ազատ առևտրի համաձայնագրին, նշել է Օվերչուկը:
Նա հիշեցրել է, որ Իրանը վերջերս միացել է ԵԱՏՄ-ին որպես դիտորդ երկիր (այս կարգավիճակը հնարավորություն է տալիս նրան փաստաթղթեր ստանալ և մասնակցել միության ղեկավար մարմինների բաց նիստերին)։
Օվերչուկն առաջարկել է Կասպյան հնգյակի մյուս երկրներին ևս վերլուծել ԵԱՏՄ-ի հետ մերձեցումը։
Նշենք, որ Կասպյան հնգյակում ընդգրկված են Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը և Թուրքմենստանը։





























