Սիրիայի Հոմս նահանգում զինված իսլամիստներն առեւանգել են օտարերկրյա մասնագետների խմբին, որն աշխատում էր Ջենդերայի շրջանի ՋԷԿ-ի շինարարության վրա: Իրանական լրատվամիջոցները հաղորդել են, որ առեւանգված 8 ինժեներներից հինգը Իրանի քաղաքացիներ են: Մնացածների ազգությունն առայժմ չի ճշտվել:
Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մի քանի օր առաջ Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ալի Նիրքզադը հայտարարել էր Սիրիային համակողմանի տնտեսական աջակցություն ցույց տալու իր երկրի պատրաստակամության մասին` Դամասկոսի վրա Արեւմուտքի կողմից գործադրվող ճնշումների կապակցությամբ:




























