Ավելի քան 30 մարդ վիրավորվել է այն բանից հետո, երբ Հնդկաստանի հարավային Քերալա նահանգի Մալափուրամ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլի խաղի մեկնարկից առաջ ճայթռուկներ են պայթել։ Այս մասին հայտնել է NDTV-հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
Ճայթռուկները պայթել են հանդիսատեսներով լի տրիբունայի մոտ։ Կայծերը վնասել են մարդկանց։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։





























