Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին տեղեկություն է տարածել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։

Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ երկկողմ համագործակցության հարցեր։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային իրադարձությունները։