Ավստրալիայի հյուսիսարեւմտյան Տասմանիա կղզում ավելի քան 150 փոքր կետադելֆիններ ափ են նետվել, 14-ը սատկել է։ Այս մասին հայտնել է տեղի բնական պաշարների եւ շրջակա միջավայրի պահպանության վարչությունը։
Գերատեսչության տվյալներով՝ առնվազն 150 կենդանի է հայտնաբերվել կղզու հյուսիսարեւմտյան ափին, որտեղ Արթուր գետը թափվում է օվկիանոս։ «Նախնական դիտարկումները ցույց են տվել, որ 136 փոքր կետադելֆիններ դեռ ողջ են, եւ վարչությունն աշխատում է Տասմանիայի պարկերի եւ վայրի բնության ծառայության ռեյնջերների հետ՝ պատասխան միջոցներ պատրաստելու համար»,- նշել են վարչությունում:
Գերատեսչությունում նաեւ նշել են, որ դժվար կլինի օգնություն ցուցաբերել ափ նետված կենդանիներին, քանի որ «ափը հեռու է եւ դժվար է մասնագիտացված սարքավորումներ հասցնել այնտեղ»:
Անասնաբույժներն ու ծովային կենսաբանները տեղում են եւ գնահատելում են ողջ մնացած փոքր կետադելֆինների վիճակը, ինչպես նաեւ փորձում են նրանցից մի քանիսին հանել ծանծաղուտից:





























