Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել, հաղորդում է Shamshyan.com-ը:
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել և պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը, ինչի համար արդեն 1 ժամից ավելի է ջրասուզակն ու փրկարարները գետի ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարում:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ջրասուզակները գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմինը և այն դուրս են բերել:
Դեպքի փաստով Մաշտոցի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոտղեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Ռուբեն Ք.-ն է, ով աշխատում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:





























