2025 թվականի մարտին արտերկրում հանգստանալու ամենաէժան վայրերը Մինսկում, Երևանում և Սամարղանդում են՝ միակողմանի տոմսը մեկ անձի համար կարժենա 10-11,5 հազար ռուբլի, իսկ հյուրանոցում գիշերելը՝ 3-5 հազար ռուբլի։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին ասված է OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության արդյունքներում։

Ամենաէժան տարբերակը Մինսկ մեկնելն է՝ Բելառուսի մայրաքաղաքի տոմսն արժե մոտ 10 հազար ռուբլի, իսկ երեք աստղանի հյուրանոց կարելի է գտնել օրական 5 հազար ռուբլով։

Բյուջետային կլինեն նաև Երևան (11 հազար ռուբլի թռիչքի համար և 3 հազար ռուբլի՝ հյուրանոց) և Սամարղանդ (համապատասխանաբար 11,5 և 3,2 հազար ռուբլի) ճանապարհորդությունները։

Բացի դրանից, մարտ ամսվա բյուջետային արտասահմանյան ուղղությունների ցանկում թռիչքի և հյուարնոցի համար ներառվել են նաև Տաշքենդը (համապատասխանաբար 12,9 հազար և 3,5 հազար ռուբլի), Աստանան (13,5 հազար և 3,2 հազար ռուբլի), Բաթումին (13,7 հազար և 2 հազար ռուբլի), Օշը (13,9 հազար և 3 հազար ռուբլի), Թբիլիսին (14 հազար և 2,5 հազար ռուբլի):