Այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի նիստ:
ՀԱԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում շարունակվել է «Դատաիրավական բարեփոխումների հայեցակարգ» ծրագրի նախագծի քննարկումը: Կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները:
Քաղխորհուրդը քննարկել է նաեւ երկրում ընթացող ներքաղաքական զարգացումները:




























