6-ամյա Վահրամը մեկ ու կես ամիս առաջ՝ ամանորի գիշերն է հրավառության հետևանքով ձեռքը վնասել։ NEWS.am–ի հետ զրույցում Վահրամի մայրը Լուսինե Հովսեփյանը պատմում է.
«Ամեն տարի հրավառություն էինք կազմակերպում, ճայթուկն ամրացնում տան տանիքին կամ բակում։ Այս տարի տղաս ցանկացավ իր ձեռքում բռնել ճայթուկը։ Ամուսինս վերևի հատվածից էր բռնել, տղաս ներքևի։ Երևի խոնավացած էր ճայթուկի ներքևի հատվածը, Վահրամի ձեռքի մեջ պայթեց»։
Ճայթուկի պայթյունն այնքան լուրջ վնասվածք է հասցրել, որ ձեռքը փրկելու համար երեխան 4 ժամ վիրահատության է ենթարկվել, հիմա արդեն բուժման վերականգնողական շրջանում է, որի ավարտին վերքից միայն սպիներ կմնան։
Վահրամը միակ երեխան չէ, որն այս տարի տուժել է ճայթուկներից։ Փորձագետ Սպարտակ Հովհաննիսյանին նման երկու դեպք է արդեն հայտնի՝ երկուսն էլ լուրջ վնասվածքներով։
Հայաստանում օրենքով արգելված է հրավառ նյութերի վաճառքը մինչեւ 16 տարեկան երեխաներին։ Իսկ նման նյութերի իրացման համար սահմանված է հատուկ թույլտվություն։ Ամանորի տոնական օրերին, սակայն, փողոցներում այս տարի նույնպես ճայթուկների ու հրավառ նյութերի ակտիվ վաճառք էր իրականացվում։
Փորձագետի կարծիքով՝ խնդիրը վերահսկողության պակասն է. տնտեսվարողները անորակ ճայթուկներ ու հրավառ նյութեր են ներկրում, տարիներով պահում շուկաներում։
Մանրամասները՝ տեսանյութում։











