Ակտաուում AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերջնական զեկույցը կավարտվի մինչև 2025 թվականի դեկտեմբեր, հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Թալգաթ Լաստաևը։

«Ըստ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջների և չափանիշների՝ հետաքննությունը տևում է մեկ տարի։ «Հետաքննության զեկույցը պետք է ավարտվի մինչև այս տարվա դեկտեմբեր»,-ըստ КазТАГ-ի՝ասել է Լաստաևը։

Նա պատմել է, որ հանդիպել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի և նախագահի հետ։ Լաստաևը ասել է, որ նրանք բարձր են գնահատել նախնական զեկույցի մակարդակն ու որակը։

«Այսինքն՝ փաստերի ներկայացման մակարդակը, մանրամասնությունը, ծավալը՝ այս ամենը հաշվի է առնվել։ «Այս զեկույցին տրվել է շատ լավ, բարձր գնահատական»,-նշել է  նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Բաքու-Գրոզնի մարդատար ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ակտաու օդանավակայանի մոտ։