Գանայի Աշանթի շրջանի բնակիչների շրջանում անհայտ հիվանդություն է տարածվել, որը ենթակա չէ ստանդարտ բուժման:

Ինչպես հաղորդում է MEDdaily.ru-ն` վկայակոչելով Xinhua-ն, շուրջ երկու ամիս առաջ 19-ամյա տղամարդը դիմել է բժիշկների օգնությանը` մալարիայի ախտանիշներով: Մալարիայի դեմ բուժումը չի օգնել նրան. Հանկարծակի հիվանդի մոտ ուժեղ արյունահոսություն է սկսել քթից, բերանից, ականջներից, առաջ բերելով մահ: Այս շաբաթվա ընթացքում արդեն անհայտ հիվանդությունից 2 մարդ է մահացել: Հիվանդության նշանները նման են մալարիայի նշաններին, իսկ հիվանդները մահանում են ամբողջական արյունահոսությունից:

Նշվում է, որ վարակը, հնարավոր է, մարդկանց է փոխանցվել վարակված կրծողներից: