ՌԴ ԱԻՆ փրկարարները տեղայնացրել են խոշոր հրդեհը Ս.Ա. Լեբեդեւի անվան Ճշգրիտ մեխանիկայի եւ հաշվողական տեխնիկայի ինստիտուտի մասնաճյուղի շենքում, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հրդեհը բռնկվել է 1,5 հազար քառակուսի մետր տարածքում։
Փլուզվել են շենքի պատերն ու տանիքը։ Երկար ժամանակ պահպանվել է գազի բալոնների պայթյունի վտանգը։ Հրդեհին հատկացվել է բարդության բարձր մակարդակի կարգավիճակ։
ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացրել է, որ շենքից ինքնուրույն դուրս է եկել 30 մարդ։ Տուժածների մասին տվյալներ չկան։ Ավելի քան 400 տոննա ջուր է թափվել ուղղաթիռից՝ հրդեհը մարելու համար, այժմ հրդեհը տեղայնացված է։





























