Գյումրի-Երեւան ճանապարհին` Լանջիկից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածին, Մարալիկի ոլորաններում այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել երկրորդ ավտովթարը: NEWS.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ վրացական բեռնատար մեքենա է շրջվել, տուժածներ չկան, վարորդը եւս չի տուժել:
Այս պահին Գյումրիի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները այդ հատվածում չափագրումներ են անում` վթարի պատճառը պարզելու նպատակով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրի-Երեւան ճանապարհին, այսօր` դեկտեմբերի 21-ին, ժամը 17:15-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Դեպքը տեղի է ունեցել Լանջիկից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածին, Մարալիկի ոլորաններում: Դրա հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 11 մարդկանցից մեծահասակները տեղափոխվել են Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, իսկ երկու երեխաները` Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոց:



























