Լիբիայի գահընկեց արված ու սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի հետ նորմալ են վերաբերվում: Այս մասին, ըստ BBC Russian-ի, հայտարարել է Human Rights Watch կազմակերպության իրավապաշտպան Ֆրեդ Աբրահամսը, հայտնելով գերու պահման մանրամասները:

Աբրահամսը, ով վերջերս է հանդիպել Քադաֆիի որդու հետ, նշել է, որ ալ Իսլամը մեկուսացված է բոլորից, այդ թվում` սեփական փաստաբանից:

Աբրահամսի խոսքով` լիբիական իշխանություններն իրեն թույլ են տվել կես ժամ անցկացնել Սեյֆ ալ Իսլամի հետ, ով կալանքի տակ է պահվում Զինտան քաղաքում: Քադաֆիի որդին հայտարարել է, թե իր հորից իշխանությունը խլել ցանկացող անձը մինչեւ հիմա չի գիտակցել, թե որքան հեռու է գնացել: