Միացյալ Թագավորության իշխանությունները որոշել են լրացուցիչ հարկ կիրառել, որոնք կվճարեն այն քաղաքացիները, ովքեր պլաստիկ վիրահատության են դիմում:
Ինչպես փոխանցում է «Վեստին», կառավարությունը «կրծքի հարկի» ներդրումը բացատրում է կանանց առողջության համար մտահոգությամբ` հույս ունենալով, որ բարձր գները կնավազեցնեն նման քայլի դիմելու կանանց ցանկությունը: Արդյունքում 2012թ. այդ ծառայությունները կարող են 20% -ով թանկանալ:
Նշենք, որ հարկը դեռեւս չի ներդրվել, սակայն կառավարության կանխատեսմամբ` տարեկան 500 մլն ֆունտ ստեռլինգ կմուտքագրվի պետական բյուջե:



























