ՌԴ Քննչական կոմիտեն հետաքննություն է սկսել ռուս մեծ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի սպանության գործով, РИА Новости-ին հայտնել է ՌԴ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բուրլյաևը։

«Քննչական կոմիտեից պատասխան է եղել <…> նախաքննության առարկայական համատեղ նախապատրաստական ​​աշխատանքներ են սկսվել»,- նշել է նա։

Ավելի ուշ Քննչական կոմիտեից հայտարարել են, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Հունվարի վերջին Բուրլյաևը հայտնել էր, որ համապատասխան խնդրանքով դիմել է Քննչական կոմիտեին։ Պատգամավորի պնդմամբ, լերմոնտովագետները, դատաբժշկական, բալիստիկ և բժշկության ոլորտների փորձագետները երկար տարիներ հայտարարում են 1841 թվականին Լերմոնտովի սպանությունից անմիջապես հետո անցկացված անբարեխիղճ հետաքննության մասին։

Լերմոնտովը ծնվել է 1814 թվականին: Զոհվել է մենամարտում Մաշուկ լեռան ստորոտում 1841 թվականի հուլիսի 27-ին (հուլիսի 15, հին ամսաթվով), նա 26 տարեկան էր։