Ընդհանուր առմամբ, 2024 թվականին օտարերկրացիները մուտք են գործել Վրաստան 7 միլիոն 423 հազար 435 անգամ։ Դրանցից միայն մոտ 16%-ը (1 միլիոն 178 հազար 347) մուտքեր են եղել տարանցում կատարելու նպատակներով, հայտնում է Новости-Грузия-ն։

Վրաստան ժամանող օտարերկրացիների մինչև 52%-ը (3 միլիոն 884 հազար 346 մարդ) մեկ օր և ավելի մնացել է երկրում։

Վրաստան մուտք գործած լավագույն 10 երկրներն՝ ըստ մուտքերի քանակի.

Ռուսաստան՝ 1 միլիոն 882 հազար 981,

Թուրքիա՝ 1 միլիոն 489 հազար 285,

Հայաստան՝ 1 միլիոն 229 հազար 283,

Եվրամիություն՝ 466 հազար 276,

Իսրայել՝ 361 հազար 010,

Ադրբեջան՝ 266 հազար 175,

Ղազախստան՝ 209 238,

Բելառուս՝ 180 284,

Հնդկաստան՝ 174 հազար 264: