Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քննարկել ենք համակարգի ընթացիկ վիճակը և հրատապ լուծում պահանջող հարցերը։

Զեկուցվել են առկա խնդիրները, քննարկել ենք լուծման տարբերակները։

Անդրադարձ է կատարվել աշխատանքային այլ հարցերի ևս»,- գրել է նախարարը։