FlyOne-ը հերքել է Մոլդովա իրենց թռիչքների արգելքի մասին տեղեկությունը, հայտնում է Point.md-ը։

Ընկերության ներկայացուցիչները զեկուցել են, որ Մոլդովայի կառավարության ձեռնարկած միջոցներն իրենցից ներկայացնում են Եվրամիության նորմերի տրանսպոզիցիան և ավիացիոն արդյունաբերության մեջ տարածված ու ընդունված պրակտիկա են։

«Եվրամիության կողմից կիրառվող նույն կանոնների շրջանակներում FlyOne Armenia ավիաընկերությունը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և պահանջներին՝ 2021 թվականից թռիչքներ իրականացնելով եվրոպական ուղղություններով։

FlyOne Armenia ավիաընկերությունը կշարունակի թռիչքներ իրականացնել դեպի Քիշնև՝ Մոլդովայի Հանրապետության կառավարության կողմից հաստատված փոփոխություններին և այս ոլորտում Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։