Թուրքիայում տեղացած առատ ձյան պատճառով 2666 բնակավայրերի ճանապարհները փակվել են երթևեկության համար, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ճանապարհային ծառայություններն անդադար աշխատում են ճանապարհները բացելու ուղղությամբ։
Հաղորդվում է, որ արգելափակվել են գյուղական ճանապարհները։



























