Որոշ ժամանակ առաջ ազդանշան է ստացվել Բաթ Յամ քաղաքի ավտոկայանատեղիում ավտոբուսում պայթյունի և հրդեհի մասին, հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։
Քաղաքի քաղաքապետ Զվիկա Բրոտը հայտարարել է, որ երեք պայթյուն է տեղի ունեցել՝ քաղաքում կայանված երեք ավտոբուսներում տեղադրված լիցքերի գործադրմամբ։
«Միաժամանակ նմանատիպ լիցքեր են հայտնաբերվել Հոլոնի ավտոկայանատեղերում։ «Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- նշել է նա։
Ոստիկանությունում ենթադրում են, որ պայթուցիկ սարքերը գործի են դրվել ժամանակից շուտ, դրանք պետք է պայթեին հաջորդ օրը։ Եթե դա տեղի ունենար, մարդկանց զանգվածային սպանություններն անխուսափելի կլինեին։





























