Ռուանդայի ցեղասպանության երկու առանցքային կազմակերպիչները դատապարտվել են ցմահ ազատազրկման, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դեկտեմբերի 21 -ին նման դատավճիռ է կայացրել ՄԱԿ-ի միջազգային տրիբունալը: Ցեղասպանության, ռազմական եւ մարդկության դեմ կատարած հանցագործության մեջ մեղավոր է ճանաչվել նախկինում կառավարող «Ազգային հանրապետական շարժում» կուսակցության նախագահ Նգիրումպատսեն եւ նրա տեղակալ Կարեմերան:
Նշենք, որ 1994թ. ցեղասպանություն էր իրականացվել տուտսիների նկատմամբ. երեք ամսվա ընթացքում սպանվել էր 800 հազարից մինչեւ մեկ միլիոն մարդ:




























