Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում՝ Թել Ավիվի մոտակայքում, ուժեղացվել է անվտանգությունը՝ Բաթ Յամ քաղաքի կայանատեղերում մի քանի ավտոբուսներում տեղի ունեցած պայթյուններից հետո։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ մասնավորապես, Բեն Գուրիոնում մանրակրկիտ ստուգում է իրականացվում օդանավակայանի տարածք մուտք գործող և դուրս եկող բոլոր ավտոբուսներում։
Փետրվարի 20-ին իսրայելական ոստիկանությունը հայտնել է, որ Թել Ավիվի արվարձանում գտնվող ավտոկայանատեղիում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ և հրդեհներ՝ նշելով, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:




























