Սիրելի ուսանողներ, փետրվարի 21-ի և 22-ի չեղարկված քննությունները կտեղափոխվեն սույն թվականի փետրվարի 24-ին: Այս մասին իր էջում  գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Քննությունների ժամանակացույցի և այլ մանրամասների մասին ձեզ կտեղեկացնեն դեկանատներ`  օրվա ընթացքում։

Հ․Գ․ Վստահ եմ, որ արդյունավետ կօգտագործեք այս  օրերը և եղանակային այս արտակարգ պայմաններում՝ արտակարգ կհանձնեք քննությունները»,- նշել է նա: