«Շտապօգնության ծառայությունը հասցնում է իր ծառայությունը մատուցել, կանչերը քիչ են, ենթադրում եմ՝ ձյան հետ էլ է կապված. երեկվանից մինչեւ այսօր ժամը 9-ը

7 հատ վթար ենք ունեցել, 1 հատ վրաերթի կանչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը:

«Մի հատ սայթաքելու դեպք ենք ունեցել երեկ, յոթ հատ էլ մինչև այս պահը ունենք, որ կանչ են տվել, տարել ենք հոսպիտալացման, արդեն վերջնական ախտորոշումները հիմանդանոցները կտան՝ արդյոք կա կոտրվածք, թե չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ քաղաքացիները հրում են շտապօգնության մեքենան, Գրիգորյանն ասաց, որ դա միակ դեպքը չի, էլի են նման դեպքեր եղել. ««Բայց, որ գրում են, թե անվադողերը ամառային են, դա կեղծիք է, սուտ է: Ամոթ այդ մարդկանց, որ այդպիսի բան են գրել, որովհետև շտապօգնության բոլոր մեքենաները, այդ թվում նրանք, որոնք ըստ անհրաժեշտության են շահագործվում, լրիվ նոր ձմեռային անվադողերով հագեցած են։

Մենք նույնիսկ նախորդ տարվա ձմեռային անվադողերը չենք օգտագործում, որովհետև մեր աշխատանքը կյանքերի հետ է կապված։ Միշտ փոխում ենք նորով:

Իսկ հրելու հետ կապված, այդ մի դեպքը չի, էլի ենք ունեցել։ Այսինքն տարածքներ կան, որոնք անանցանելի են, սառած է, մարդիկ օգնում են: Ավելին ասեմ, մեկ-երկու հասցե ունենք, որ չենք կարողացել սպասարկել սառած լինելու պատճառով։ Ի դեպ, ասեմ՝ լուրջ բան չկա, գլխացավ է եղել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ չեն կարողացել հիվնդներին հասցնել «Գրիգոր լուսավորիչ» հիվանդանոց, տնօրենն ասաց. «Ամսի 20-ին առավոտյան ժամը 9-ից մինչև այս պահը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 24 հատ հոսպիտալացում ենք ունեցել։ Իսկ երեկոյան ժամը 21-ից մինչեւ այս պահը 12 հատ հոսպիտալացում ենք ունեցել»: