Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Բեռնար Ֆասեին երկարամյա ակտիվ միջնորդական գործունեության համար՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի  դերակարատարությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: