ՌԴ Պետդումայի պատգամավոր ընտրված «ռուսական արջ» Նիկոլայ Վալուեւը սովորական պատգամավորական բազկաթոռի մեջ չի տեղավորվել,  ինչի պատճառով  պատվիրվել է հատուկ` «վալուեւյան աթոռ»:

Ընդ որում, ավելի քան երկու մետր հասակ ունեցող Վալուեւը, ով կշռում է 150 կգ-ից ավելի, միեւնույն է, դժգոհ է: Պատգամավորը բողոքել է, որ այդ բազկաթոռն անհարմարավետ է եւ նեղ:

Նշենք, որ Պետդումայում Վալուեւի արկածները հայտնի դարձան այն բանից հետո, երբ բազկաթոռի լուսանկարները Twitter-ի իր էջում տեղադրեց ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը: