Բաքվում հավատարմագրված դեսպանությունների ռազմական կցորդներն այցելել են ինքնաթիռների վերանորոգման գործարան։

Ըստ ԶԼՄ-ների՝ այցին մասնակցել են 17 երկրներ ներկայացնող 22 ռազմական կցորդներ։

Ճեպազրույցից հետո, որի ժամանակ հյուրերին պատմել են գործարանի մասին, պատասխաններ են տրվել ռազմական կցորդներին հետաքրքրող հարցերին։

Այնուհետև պատվիրակությունը շրջել է գործարանի արտադրամասերում և անմիջականորեն ծանոթացել վերանորոգման, արդիականացման և այլ գործընթացներին: