Մինչ քաղաքացիները բողոքում են, որ Երեւանում մայթերը չեն մաքրվել, էրեբունիում քաղաքապետարանը կարելի է ասել «գերակատարել է» իր աշխատանքը:

Ընթերցողը մի լուսանկար է ուղարկել, որում երեւում է, որ Էրեբունի փողոցի մի հատվածում քաղաքապետարանի աշխատակիցները լցրել են ավազ, որը կույտով թողել են մայթեզրի վրա եւ առանց շաղ տալու հեռացել: