Իսրայելում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելել է երթևեկել ավտոբուսով և տրամվայով, հայտնում է «Այսօր Իսրայելում» պորտալը։

«Փետրվարի 20-ի հանրային ավտոբուսների պայթյունից հետո՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ԱՄՆ դեսպանատունը ժամանակավորապես ԱՄՆ կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքներին 14 օրով արգելում է ամբողջ Իսրայելում օգտվել հանրային ավտոբուսներից և երկաթուղուց», -ասված է դեսպանատան մեջ: