Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնել են, որ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին կմիանա մայիսի 9-ին Մոսկվայում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարեդարձը նշելու համար, սակայն ԱՄՆ նախագահը հերքել է այդ գաղափարը, հայտնել է France 24-ի թղթակից Ֆրեյզեր Ջեքսոնը։

Հարցին, թե կգնա ինքը Մոսկվա, նա պատասխանել է. «Ոչ, չեմ գնա»։

Ավելի վաղ Le Point ֆրանսիական ամսագիրը տեղեկացրել էր, որ Թրամփը ներկա կգտնվի Մոսկվայի շքերթին։

Թրամփը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ. Le Point