Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը դժգոհություն է հայտնել BBC-ի ադրբեջանական գրասենյակի փակման առիթով։

«Ադրբեջաներեն լեզվով BBC-ի ծառայությունների մատուցումը հարգանքի  եւ ադրբեջանացի ժողովրդի ու մշակույթի հանդեպ հետաքրքրության նշան է։

Իսկապես ցավալի է։ Ֆրանսիան գիտի, թե ինչով է նա պարտական BBC-ին»,- գրել է նա սոցցանցերում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ից «բանավոր» ցուցում ստանալուց հետո ընկերությունը որոշում է կայացրել փակել իր գրասենյակը երկրում։