ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծացնում է ճնշումն Իրաքի վրա, որպեսզի թույլ տալ վերսկսել քրդական նավթի արտահանումը՝ հրաժարման դեպքում սպառնալով պատժամիջոցներով, Reuters գործակալությանը հայտնել են այդ մասին անմիջականորեն տեղյակ ութ աղբյուրներ:

Իրաքի վարչապետի խորհրդականն իր հայտարարությունում հերքել է, որ ԱՄՆ վարչակազմի հետ շփումների ընթացքում կառավարության վրա պատժամիջոցների կամ ճնշումների սպառնալիք է եղել:

Իրաքի կիսաինքնավար Քրդստան տարածաշրջանից արտահանման արագ վերականգնումը կօգնի փոխհատուցել իրանական նավթի արտահանման հնարավոր անկումը, որը Վաշինգտոնը խոստացել է զրոյի հասցնել Թեհրանի վրա Թրամփի «առավելագույն ճնշման» արշավի շրջանակում:

Նշվել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Իրաքի վրա՝ պահանջելով վերականգնել Թուրքիայի տարածքով արտահանումը եւ դադարեցնել քրդական նավթի «մաքսանենգությունն» Իրան։

«Վաշինգտոնը ճնշում է գործադրում Բաղդադի վրա՝ ապահովելու համար, որ քրդական հում նավթը համաշխարհային շուկաներ արտահանվի Թուրքիայի միջոցով, այլ ոչ թե այն ցածր գնով վաճառի Իրանին»,- Reuters-ը մեջբերել է իրաքցի պաշտոնյայի խոսքերը:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտնել է, որ Թուրքիան դեռ պաշտոնական ծանուցում չի ստացել Իրաքից նավթի մատակարարումների վերականգնման վերաբերյալ։