Ավանի եւ Նոր նորքի առաջին ատյանի դատարանում ավարտվեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Էդգար Ղազարյանի գործով դատական նիստը։

«Որոշումը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 23-ին, ժամը 10:00-ին:Բավական հետաքրքիր նիստ էր։ Ամեն դեպքում բովանդակային առումով բավական հետաքրքիր քննարկում էր, ներկայացրեցինք այս քրեական հետապնդման ողջ լրջությունն, որ սա անհատի նկատմամբ քրեական հետապնդումից  զատ նոր տեսակի քրեական հետապնդում է խոսքի ազատության նկատմամբ։  Այստեղ մեղադրյալի աթոռին ոչ միայն և ոչ այնքան Էդգար Ղազարյանն էր, որքան խոսքի ազատությունը մեր երկրում։Հույս ունենք՝ դատարանը հաշվի կառնի մեր կողմից ներկայացված փաստարկները»,- նշեց նա։

Նշենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք է ներկայացվելՔրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով՝ հրապարակային քննադատական խոսքի համար։ Նրա պաշտպանությունը ստանձնել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ը։