Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ցավակցությունն է հայտնել Մյուլհաուսում սպանված տղամարդու հարազատներին։ Այս մասին հայտնում է RFI-ն։
Նրա խոսքով՝ «կասկած չկա, որ սա իսլամիստական ահաբեկչություն է»։ Մակրոնն արտահայտել է իր և կառավարության վճռականությունը՝ «շարունակելու աշխատել ահաբեկչությունը մեր հողից վերացնելու ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Մյուլհաուս քաղաքում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա, մեկ մարդ մահացել է, մյուսի կյանքին վտանգ է սպառնում։





























