Intel ընկերությունը իր նոր Medfield պլատֆորմով սմարթֆոնի եւ պլանշետի նախատիպեր է թողարկել: Սմարթֆոնը ստեղծվել է Android 2.3-ի, իսկ պլանշետը Android 4.0-ի հիմքի վրա:
Սրանք առայժմ ցուցադրական նմուշներ են եւ դեռ անվանում չունեն: Intel-ը դրանք թողարկել է Medfield պլատֆորմի հնարավորությունները ցույց տալու համար, տեղեկացնում է MIT Technology Review հրատարակչությունը:
Հրատարակչության համաձայն` բջջային Medfield պրոցեսորները Atom-ների շարքից են, բայց, ի տարբերություն մնացած պրոցեսորների, բյուրեղապակու վրա են հավաքված: Դա թույլ է տալիս նվազեցնել սարքի էներգասպառումը:
Ցուցադրված սմարթֆոնը եւ պլանշետն ընդունակ են տեսագրությունը ցույց տալ Blu-ray որակով, իսկ հեռախոսի ֆոտոապարատի «լուսանկարների շարք» ռեժիմը թույլ է տալիս վայրկյանում 15 կադր լուսանկարել:
Intel-ը խոստանում է, որ Medfield հիմքով Android-սարքավորումների շարքը կթողարկվի 2012թ. առաջին կեսին: Դրանք մրցակցություն կստեղծեն ARM հիմքով սարքավորումների համար: Ծրագրվում է, որ առաջին սարքավորումների մասին կհայտարարվի հունվարին կայանալիք CES ցուցահանդեսի ընթացքում:




























