Bybit կրիպտաբորսան կիբերանվտանգության փորձագետներին կոչ է արել մասնակցել իր դրամապանակները կողոպտած հաքերների որոնմանը՝ խոստանալով մինչև 140 միլիոն դոլար վճարել նրանց գտնելու դիմաց, ասվում է բորսայի կայքում հրապարակված հաղորդման մեջ:
Պլատֆորմի ղեկավարությունը մտադիր է վճարել այն գումարի 10%-ը, որը հնարավոր կլինի վերադարձնել։ Եթե ինչ-որ մեկը կարողանա գտնել գողացված ողջ գումարը, կարող է ստանալ 140 միլիոն դոլար։
Փետրվարի 21-ին Bybit-ը հայտարարել էր կիբերհարձակման և 1,45 միլիարդ դոլարի գողության մասին։ Այս կիբերհարձակումը դարձավ պատմության մեջ ամենախոշորներից մեկը, ընդ որում գողացված միջոցների գումարը գերազանցել է Ethereum (ETH) կրիպտաարժույթի ընդհանուր արժեքի 50%-ը։



























