Առաջիկա օրերին Լավրովը այցելելու է նաև Իրան, բնականաբար, Կովկասը նորից օրակարգում է: Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամի իր ալիքում․

«Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է Թուրքիա` բանակցությունների: Ըստ թուրքական մեդիաների` գլխավոր թեման Ուկրաինան է: Բայց հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է:

Առաջիկա օրերին Լավրովը այցելելու է նաև Իրան: Բնականաբար, Կովկասը նորից օրակարգում է:

Զուգահեռ բանակցային գերակտիվ աշխատանք է ընթանում ամերիկյան կողմի հետ:

Ամեն ինչ եռում է»,- գրել է նա:

Նշենք, որ այսօրվանից մեկնակում է Լավրովի այցը Թուրքիա, որից հետո նա այցով կգտնվի Իրանում: