Այսօր՝ փետրվարի 23-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։
Հրշեջ-փրկարարները նախ կանխել են 5 հարկանի շենքի 2-րդ հարկի բնակարանի խոհանոցում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են բնակարանի սեփականատիրոջ ինքնությունը։





























