Պերուի Տրուխիլյո քաղաքի առևտրի կենտրոններից մեկի տանիքը փլուզվել է, ինչի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։ Բեկորներն ընկել են սննդի կետի վրա՝ վիրավորելով առնվազն 78 մարդու։

Հաղորդվում է, որ տուժածներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։

Փլուզման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են:

Տրուխիլյոյի քաղաքապետը հայտնել է, որ առևտրի կենտրոնը կփակվի անվտանգության նկատառումներից ելնելով։ Իշխանությունները մտադիր են ստուգել նաև մյուս առևտրի կենտրոնները։