ԱՄՆ Առեւտրային պալատի համակարգչային ցանցը կոտրած չինացի հաքերները կարող էին մեկ տարուց ավելի օգտվել կազմակերպության ամբողջ տեղեկատվությունից, ներառյալ` պալատի 3 մլն աշխատակիցների էլեկտրոնային փոստերը:

Հաքերներին հատկապես հետաքրքրել է Առեւտրային պալատի չորս աշխատակիցների փաստաթղթերը, որոնք զբաղվում էին Ասիայի երկրների նկատմամբ տարվող քաղաքականությամբ:  Չարագործներին հասանելի է դարձել  այդ չորս աշխատակիցների վերջին կես ամսվա էլեկտրոնային ողջ գրագրությունը, գրում է Wall Street Journal-ը:

Առեւտրային պալատում տեղեկացել են կիբերհարձակման մասին, երբ ՀԴԲ-ն հայտնել է, որ այդ կազմակերպության ցանցային տեղեկատվության վերաբերյալ հարցումներ են կատարվում չինական սերվերներից: ԱՄՆ հատուկ ծառայությունները կարծում են, որ ամերիկյան գերատեսչությունների կայքերի վրա կատարվող կիբերհարձակումները չինական իշխանությունների գիտությամբ են կատարվում: 

Նոյեմբերի սկզբին հետախուզական գերատեսչությունները զեկույց էին պատրաստել, որում նշված էր, որ Չինաստանը կիբերհարձակումների համաշխարհային առաջատար է: Այդ հարձակումները ԱՄՆ-ում գիտատեխնիկական եւ տնտեսական տվյալների մասշտաբային արտահոսքի են հանգեցրել, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: