ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը փետրվարի 16-ից 18-ը գործուղվել է Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել։ Այս մասին հայտնում են ԿԸՀ–ից։
Նշվում է, որ Հովհաննիսյանը մասնացել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ արդարադատության ազատության և անվտանգության հարցերով գործընկերության ենթակոմիտեի 14-րդ նիստերին։
Պատվիրակությունը կազմված է եղել ՀՀ կառավարության և անկախ մարմինների ներկայացուցիչներից։





























