Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում Մոլոտովի կոկտեյլներով հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, գրել է BFMTV-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանության աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ առավոտյան պայթյուն է որոտացել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում՝ Մարսելի 8-րդ օկրուգում։ Դեպքի վայր են ժամանել մոտ 30 հրշեջ մեքենաներ եւ ոստիկանության աշխատակիցներ։ Իրավապահների տվյալներով՝ անհայտ անձինք դիվանագիտական​​ներկայացուցչության այգի են նետել երկու Մոլոտովի կոկտեյլ։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին La Marseillaise-ին ասել է, որ պայթյունը տեղի է ունեցել հյուպատոսության ներսում, որը գտնվում է Ամբրուազ Պարե 3 հասցեում: Տարածքը շրջափակված է: Զոհեր եւ վիրավորներ չեն եղել։ Այս տարածքում են գտնվում նաեւ Եգիպտոսի, Թունիսի, Հայաստանի եւ Սան Տոմեի եւ Պրինսիպիի հյուպատոսությունները, նշել է հեռուստաալիքը։

2024թ. մարտին, La Dpche-ի տեղեկացմամբ, ձերբակալվել է Թուլուզում բնակվող Ռուսաստանի 43-ամյա քաղաքացի։ Նա կասկածվում էր հայրենակիցների հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մեջ։ Տղամարդը մոտ հարյուր անգամ զանգահարել է դիվանագիտական ​​ներկայացուցչություն եւ հայտնել, որ պատրաստվում է մի շարք սպանություններ իրականացնել։