Բեռլինում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ժողովի դիմաց անկարգություններ են սկսվել, մոտ 60 ցուցարարներ բողոքի ցույց են անցկացրել, որը վերաճել է ոստիկանության հետ բախումների։

Այս ֆոնին «Այլընտրանք Գերմանիայի համար» կանցլերի թեկնածու Ալիս Վայդելը հայտարարել է, որ չի ակնկալում, որ կուսակցությունը կդառնա իշխող կոալիցիայի մաս, գրում է Bild-ը։

«Ես կարծում եմ, որ եթե մենք շարունակենք գործել այնպես, ինչպես վարվեցինք նախորդ կառավարության հետ, ինչպես նաև կոալիցիա կազմենք Արևելյան Գերմանիայում ձախերի հետ, ապա առաջիկա տարիներին մենք կդառնանք մեծ ուժ», - ասել է նա։