H5N1 թռչնագրիպի վիրուսը շարունակում է արագորեն տարածվել Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրներում:

Միացյալ Նահանգներում հիվանդությունը հայտնաբերվել է վերջին մի քանի օրերի ընթացքում յոթ նահանգների մի քանի թռչնաբուծարաններում, դրանց թվում՝ մի քանի խոշոր ագարակներում, հաղորդում է «Ագրոէքսպորտը»: Օհայոն շարունակում է մնալ ամենաշատ տուժած նահանգներից մեկը, որտեղ թռչնագրիպի բռնկումները հաստատվել են ևս չորս թռչնաբուծական գործարաններում և երեք հնդկահավերի ֆերմաներում:

Քանի որ վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է ԱՄՆ թռչնամսի մեջ 2022 թվականի սկզբին, Միացյալ Նահագներն ամբողջ երկրում սպանել է ավելի քան 157,7 միլիոն թռչուն:

Թռչնագրիպը տարածվում է նաև ԱՄՆ-ում կաթնատու եղջերավոր անասունների շրջանում, մինչ օրս H5N1-ի 962 դեպք է հաստատվել կաթնատու  անասունների գլխաքանակներում: Միաժամանակ Եվրոպայում նոր դեպքեր են բացահայտվում։ Եվրահանձնաժողովը ամբողջ մայրցամաքում թռչնագրիպի 63 բռնկում է գրանցել, որոնց մեծ մասը կապված է եղել H5N1 շտամի հետ: Միայն Լեհաստանում այս տարի հայտնաբերվել է թռչնագրիպի 23 բռնկում, որոնք ախտահարել են գրեթե 2 միլիոն թռչուն: