Չեխական ոստիկանությունը 16 մարդու մեղադրել է կոռուպցիայի մեջ հանրապետությունում ամենամեծ «Մոտոլ» հիվանդանոցում։ Այս մասին տեղեկացրել է Irozhlas լրատվական պորտալը։
Մասնավորապես, հիվանդանոցի տնօրեն, Չեխիայի առողջապահության նախկին նախարար Միլոսլավ Լուդվիկը գտնվում է քննության տակ։ Նա եւ քրեական գործով ներգրավված մյուս կասկածյալները մեղադրվում են կաշառակերության, փողերի լվացման, սուբսիդավորման խարդախության եւ Եվրամիության ֆինանսական շահերը վնասելու մեջ։
Քննության համաձայն՝ մեղադրյալները պարբերաբար չարաշահել են հիվանդանոցների հետ պետական պայմանագրեր կնքելիս։ Ոստիկանությունը նրանց գործունեությունը ստուգում է 2023-ից։ Հիմնական կասկածյալներին սպառնում է մինչեւ 12 տարվա ազատազրկում։
Չեխական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանությունը գործով օպերատիվ միջոցառումների ընթացքում բերման է ենթարկել 22 մարդու եւ կատարել 46 խուզարկություն։ Հանցավոր խմբի գործունեությունից հասցված վնասը կազմել է 160 մլն եվրո, որը հափշտակվել է հիմնականում ԵՄ միջոցներից խարդախության միջոցով։




























