Փետրվարի 24-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հյուրընկալել է ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Քննարկվել են Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացման հնարավորությունները, ինչպես նաև նոր համագործակցային ուղղությունները, ներառյալ՝
ենթակառուցվածքների բարելավում․
մարքեթինգային համագործակցություն երկու երկրների միջև․
նոր զբոսաշրջային ուղղությունների ստեղծում և զարգացում։
Այս նախաձեռնությունները կօգնեն ամրապնդել Հայաստանի զբոսաշրջային կապերը Ռուսաստանի հետ և խթանել զբոսաշրջության զարգացումը։



























