Այս Եվրոպական խորհրդարանը հանձն է առել էլ ավելի խորացնել կապերը Հայաստանի հետ. սա հանձնառություն է, որը մենք ունենք բոլոր քաղաքական խմբերով և այն օգնում է նաև մեր պատվիրակության աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր ելույթում նշեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսին:
«Թույլ տվեք սկսեմ մի խրախուսող դիտարկմամբ։ Ես նկատել եմ նախորդ հանդիպումներից, որ խնդիրները, որոնք հիմնականում գերակայել են քննարկման ժամանակ, եղել են Ադրբեջանի հետ կապված հակամարտության թեմայով, որ շարունակում է մնալ առանցքային հարց, իհարկե, և մենք էլ կանդրադառնանք դրան: Բայց իհարկե, շատ արագ զարգանում է նաև երկկողմ Եվրոպա-Հայաստան համագործակցությունը տարբեր ոլորտներում: Վերջապես ժամանակն է, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի կենտրոնանալ այս դրական երկկողմ օրակարգի վրա։ Սա շատ խորհրդանշական պահ է: Ձեր խորհրդարանը օրենք է ընդունել, որը հայտարարում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, եւ սա վկայում է, որ ԵՄ-ն գրավիչ է հասարակության համար, և մենք դա ողջունում ենք։
Ճշմարտությունը այն է, որ ԵՄ-ն և Հայաստանը երբեք այսքան սերտ հարաբերություններ չեն ունեցել, և ես պետք է ասեմ, որ մեր հարաբերությունները հիմնված են ամուր հիմքերի վրա, համատեղ հանձնառությունների վրա՝ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և մարդու իրավունքների նկատմամբ հարգանք։ Մենք հավատում ենք ժողովրդների, պետությունների իրավունքին՝ ընտրելու իրենց ապագան։
Եվրոպայի խորհրդարանը արդեն հստակ արտահայտվել է, որ աջակցում է հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը, բայց ամեն բան կախված է նաև Հայաստանից, թե ինչ տիպի հարաբերություններ է ձգտում ունենալ Հայաստանը։
Ամեն դեպքում ակնհայտ է, որ ԵՄ անդամակցության ցանկացած դիմում կներկայացվի և դիտարկվի ըստ պահանջների, ըստ առաջնահերթության, ըստ չափորոշիչների։ Շատ կարևոր է, որ մենք այս ուղերձը հասցնենք Հայաստանի ժողովրդին, որպես մարդիկ հասկանան, իմանան, թե ինչ ակնկալեն, ինչ մարտահրավերներ ակնկալեն, և որ չլինեն ոչ իրատեսական ակնկալիքներ։
Նաև շատ կարևոր է արտահայտել ապգայի այս դրական ռազմավարական տեսլականը»,- հյտարարեց նա:



























